Ռեստորաններից մեկը շոկոլադե պաղպաղակ է մատուցում զուգարանակոնքի մեջ
Իսրայելում ռեստորաններից մեկը հյուրերի համար շոկոլադե պաղպաղակի արտասովոր մատուցում է պատրաստել։ Համապատասխան տեսանյութերը հայտնվել են սոցիալական ցանցերում։
Թել Ավիվի ռեստորաններից մեկում ոչ ստանդարտ աղանդեր է հայտնվել։ Մատուցողները շոկոլադե պաղպաղակ են մատուցում սպիտակ զուգարանակոնքի մեջ: Աղանդերը նախատեսված է մի խումբ հյուրերի համար։ Տեսանյութի հեղինակները գոհ են մնացել ներկայացումից ու ճաշակից։ Դեսերտի արժեքը հյուրերը չեն հայտնել։