Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ծրագրում են Netflix-ի համար ֆիլմ արտադրել
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ծրագրում են Netflix հարթակում ֆիլմ արտադրել: Ըստ աղբյուրի՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին գնել են Քարլի Ֆորչունի «Հանդիպիր ինձ լճի մոտ» (Meet Me At The Lake) ռոմանտիկ վեպի էկրանավորման իրավունքները, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Ըստ փորձագետների՝ զույգն իրավունքների ձեռքբերման համար կարող էր վճարած լինել մինչև 3 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Meet Me At The Lake-ը ռոմանտիկ գեղարվեստական վեպ է՝ մի զույգի սիրո պատմության մասին: Բացի այդ, դրանում լուսաբանվում են ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման թեմաները: