Շմեյխելը մոտ է ԱՊԼ վերադառնալուն
«Նիցայի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը կարող է վերադառնալ Անգլիա, Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Nottingham Post-ը:
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա դանիացու տրանսֆերին հավակնում է «Նոթինգհեմ Ֆորեսթը»։
Նախորդ մրցաշրջանում ֆրանսիական թիմի կազմում Շմեյխելն անցկացրել է 44 հանդիպում, որոնցում բաց է թողել 46 գոլ։
Հիշեցնենք, որ Շմեյխելն ԱՊԼ-ում խաղալու հարուստ փորձ ունի․ նա հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» և «Լեսթերում»։