Ինտերը նոր տրանսֆեր է համաձայնեցրել
«Ինտերը» համաձայնության է եկել Մյունխենի «Բավարիայի» հետ դարպասապահ Յան Զոմերի տրանսֆերի հարցում, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Միլանյան ակումբը 34-ամյա շվեյցարացու տրանսֆերի համար կվճարի 6 մլն եվրո։
Ինքը՝ Զոմերը, երկու տարվա պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։
34-ամյա Զոմերն անցած մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի և բաց թողել 25 գոլ։