Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկատվական տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այս փաստի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։