Lեգենդար Արսեն Վենգերը լուսանկարվել է իր արձանի մոտ
Լոնդոնի «Արսենալի» լեգենդար գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջին անգամ եղել է իր արձանի մոտ։
Անգլիայի փոխչեմպիոնն օրեր առաջ էր «Էմիրեյթս» տնային մարզադաշտի առջև տեղադրել ֆրանսիացի մասնագետի բրոնզե արձանը։
73-ամյա Վենգերն «Արսենալը» գլխավորել է 1996 թվականի հոկտեմբերից մինչև 2018 թվականի հունիսը: Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը 2003/04 մրցաշրջանում հաղթել էր Անգլիայի առաջնությունը` մնալով անպարտելի: Ֆրանսիացին «Արսենալի» հետ նաև 7-ական անգամ նվաճել է Անգլիայի գավաթը և Սուպերգավաթը, փոխանցում է Shantnews-ը։