Արայիկ Հարությունյանը վաղը բացառիկ հարցազրույց կտա
Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակի մասին և դրա կարգավորման նպատակով իրականացվող որոշ միջազգային ջանքերի միջանկյալ արդյունքների վերաբերյալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը կհեռարձակվի վաղը՝ օգոստոսի 6-ին` ժամը 20։30-ին, ինչպես նաև Հարությունյանի ֆեյսբուքյան էջով, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
Արայիկ Հարությունյանը խոսելու է ներքին և արտաքին մարտահրավերների մասին՝ հնարավորինս բաց անդրադառնալով վերջին շրջանում հանրության բարձրացրած հարցերին։
«Առաջիկայում նախագահը նախատեսում է քաղաքական շրջանակների հետ խորհրդակցություններ սկսել՝ հետագա անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով»,- մանրամասնել է Լ. Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ, ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները, նախատեսում է մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: