Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել:
«Լաչինի միջանցքում: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, և որի մասին այդքան խոսում և գրում եմ»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում՝ տեսանյութ եւ լուսանկարներ հրապարակելով իր այցից:
In the Lachin corridor. I wanted to see with my own eyes a place that I hear a lot about and I also often talk and write about. pic.twitter.com/bL3Z2Ggy2m
— Petr Piruncik (@petr_piruncik) August 5, 2023