Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Անյատույա բնակավայրից 42 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 592 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: