Հունաստանում հուլիսյան հրդեհների հետևանքով այրվել է ընդհանուր 50 հազար 791 հեկտար բուսականություն
Հունաստանում 2023 թվականի հուլիսյան հրդեհների հետևանքով այրվել է ընդհանուր 50 հազար 791 հեկտար բուսականություն։ Այս մասին ասվում է Աթենքի ազգային աստղադիտարանի աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերական հավելվածների և հեռահար զոնդավորման ինստիտուտի Beyond օպերատիվ ստորաբաժանման զեկույցում։
«Ինչպես պարզվեց, հրդեհները շատ ավելի մեծ վնաս են հասցրել, քան ցանկացած այլ հրդեհ վերջին 13 տարվա ընթացքում։ 2023 թվականի հուլիսին հրդեհի տարածման մակերեսը եռակի ավելի է, քան 2022 թվականի նույն ամսում, և քառակի ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ հրդեհների մեծ մասը բռնկվել է այն շրջաններում, որոնք նախկինում արդեն տուժել են նման աղետներից։ Մասնավորապես, Կարֆուում այրված մակերեսի 50%-ն արդեն հրդեհի ճիրաններում էր հայտնվել 2000, 2005, 2007, 2011 և 2017 թվականներին։ Կուվարայում (Ատտիկա) հրդեհներ են տեղի ունենում գրեթե ամեն տարի, ամենախոշոր հրդեհները եղել են 2007, 2009, 2016, 2017, 2020 և 2022 թվականներին։ Դա զգալիորեն դժվարացնում է բնական լանդշաֆտի վերականգնումը։