Առողջության համար վտանգավոր սենյակային բույսեր
Ռուս բուսաբան Պավել Կրեստովի կարծիքով՝ սենյակային շատ տարածված բուսատեսակներ գերադասելի է աճեցնել բնակտարածքից հեռու, քանի որ դրանք կարող են առողջությանը մեծ վնաս հասցնել:
Mediahub-ի փոխանցմամբ՝ նրա կարծիքով՝ ամենավտանգավոր սենյակային բուսատեսակներից է կակտուսը: Կակտուսի հյութը պարունակում է ավելի քան 120 ալկալոիդներ, որոնցից շատերը բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա:
Փորձագետի կարծիքով՝ վտանգավոր են նաև յասամաններից, հովտաշուշաներից, շուշաններից և կեռասենու ծաղիկներից կազմված ծաղկեփնջերը: Դրանք կարող են միգրենի, ինչպես նաև թմրածության առաջացման պատճառ դառնալ: