«Միկայի» նախկին մարզիչը «Կրասնոդարի» դեմ խաղի ավարտից հետո կարմիր քարտ է ստացել
Նիժնի Նովգորոդի «Պարիի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը կարմիր քարտ է ստացել «Կրասնոդարի» հետո ՌՊԼ 3-րդ տուրի խաղի եզրափակիչ սուլիչից հետո՝ մրցավարին բողոքելու համար։
ArmSport-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում գլխավոր մրցավար Արտյոմ Լյուբիմովը Յուրանին նախազգուշացում է ցույց տվել վեճերի համար, իսկ խաղի ավարտից հետո մասնագետը մրցավարի արարքի հետ անհամաձայնություն է հայտնել և երկրորդ դեղին քարտը ստացել, որը հանգեցրել է հեռացման:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» նվազագույն հաշվով հաղթել է «Պարի Նիժնի Նովգորոդին»: Հանդիպման միակ գոլը խփել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 29-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Հանդիպման գլխավոր մրցավար Արտյոմ Լյուբիմովն այն նշանակել էր սեփական տուգանային հրապարակում Նիկոլայ Կալինսկու ձեռքով խաղի համար:
Հիշեցնենք՝ Սերգեյ Յուրանը 2016 թվականին գլխավորել է «Միկան»: