Բավարիան վերջնական առաջարկ է արել Քեյնի համար
Մյունխենի «Բավարիան» վերջին առաջարկն է արել հարձակվող Հարի Քեյնի համար և այժմ «Տոտենհեմից» արագ որոշում է ակնկալում, հայտնում է գերմանական Sky Germany-ն:
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է առաջ անցնել և դիտարկել այլ տրանսֆերային նպատակներ, եթե «Տոտենհեմը» հետաձգի պատասխանը: 30-ամյա խաղացողի համար մյունխենցիներն ավելի քան 100 միլիոն եվրո են առաջարկել՝ ներառյալ լրացուցիչ վճարումները: «Բավարիան» կարծում է, որ իրենց հաջողվել է բարելավել իրավիճակը, ինչպես նաև, որ իրենց առաջարկն արդար է և վերջնական։
Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը մտադիր է իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել ԱՊԼ նոր մրցաշրջանի մեկնարկային տուրի՝ «Բրենտֆորդի» հետ խաղից առաջ, որը կկայանա կիրակի օրը՝ օգոստոսի 13-ին, փոխանցում է Armsport-ը։