Ուկրաինան ՌԴ-ի՝ պատերազմի համար պահուստային միջոցները գնահատել է ավելի քան 150 միլիարդ դոլար
Բյուջեի եկամուտների անկումը Կրեմլը ծածկում է պահուստային ֆոնդերից, որոնք ակտիվորեն լցվում էին արժույթով և ոսկով մինչև Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը: Դրանց ծավալը գնահատվում է ավելի քան 150 մլրդ դոլար։
«Իրականում հենց այդ պաշարներով է Ռուսաստանը պահում բանակը, զենք է արտադրում և գնում»,- բացառիկ մեկնաբանության մեջ ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովը, փոխանցում է Укринформ-ը։
Ռուսաստանի Դաշնությունը եկամուտ է ստանում նաև նավթի արտահանումից։ Ռուսաստանի արտահանումը տարեսկզբին կազմել է օրական 8,3 միլիոն բարել նավթ, ինչը ամենաբարձր մակարդակն է 2020 թվականի ապրիլից ի վեր, ըստ Միջազգային էներգետիկ գործակալության:
Սակայն անցյալ տարվա դեկտեմբերին ռուսական նավթի գնման վերին գնային սահմանաչափի սահմանումից հետո այս տարվա 4 ամիսների ընթացքում նավթագազային արդյունաբերությունից եկամուտները 2022 թվականի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 52%-ով։