Լատվիան մոտ վեց հազար ՌԴ քաղաքացուց կպահանջի լքել երկիրը
Ռուսաստանի մոտ վեց հազար քաղաքացիներ, որոնք լատվիերենի քննություն չեն հանձնել, նամակներ կստանան Լատվիան լքելու պահանջով:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Սեյմի քաղաքացիության, միգրացիայի և սոցիալական համախմբվածության հանձնաժողովի ղեկավար Ինգմարս Լիդական Rus.LSM.lv-ին տված հարցազրույցում։
«Նրանք մարդիկ են, որոնք քննությունը հանձնելու կամ ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու ցանկություն չեն դրսևորել: Եթե հետևենք օրենքին, ապա Լատվիայի քաղաքացիության և միգրացիայի հարցերով գերատեսչությունը պարզապես պետք է երեք ամսվա ընթացքում պետությունից հեռանալու հարցում ուղարկի», - նշել է նա: