ԲԴԽ-ն՝ Կարեն Անդրեասյանի՝ ՄԻԵԴ-ում դատավոր նշանակվելու լուրի մասին
Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պայքարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու համար:
Նշենք, որ Կարեն ԱՆդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտնում է նշանակվել անցած տարի և պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվում:
ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն Iravaban.net-ի հետ զրույցում հերքեց լուրը՝ նշելով․ «Լուրի հեղինակին պետք է հիասթափեցնեմ, քանի որ տարածված տեղեկությունը աբսուրդի ժանրից է, պարոն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռանալու, կամ հրաժարական ներկայացնելու»: