Շնաձուկը հարձակվել է լողափի այցելուի վրա և կծել նրա ոտքը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում շնաձուկը հարձակվել է 20-ամյա լողափի այցելուի վրա և բռնել նրա ոտքը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։
Աննա Մարիա կղզու ափերի մոտ գիշատիչը կծել է մի երիտասարդի։ Հարձակումից հետո նրան օգնություն է ցույց տվել լողափում գտնվող ականատեսը։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։
Տուժածի վիճակի մասին տեղեկություններ չկան։ Բացի այդ, ներկայումս հայտնի չէ, թե տղամարդու վրա հարձակված շնաձուկը որ տեսակին է պատկանել և ինչ հանգամանքներում է նա կծել նրան։