Երեխան 7-րդ հարկի պատուհանից դուրս է եկել ու մի քանի րոպե կանգնել պատշգամբի եզրին (տեսանյութ)
Չիտայում երեխան 7-րդ հարկի պատուհանից դուրս է եկել ու մի քանի րոպե կանգնել պատշգամբի եզրին։
Mediahub-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ օգոստոսի 3-ի առավոտյան 3-ամյա երեխան դուրս է եկել պատշգամբի պատուհանից։ Որոշ ժամանակ անց ծնողներից մեկը լսել է երեխայի լացը և երեխային բռնել և ներս մցրել։
Շուտով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բնակարանում հայտնաբերել են երկու նորածնի ու նրանց 22-ամյա մորը։ Կնոջ համար կազմվել է արձանագրություն, իսկ երեխաները ուղարկվել են հիվանդանոց՝ հետազոտման։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։