Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների ընդլայնումն ու սահմանների անվտանգությունը
Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Բիլավալա Զարդարին քննարկել են քաղաքական, տնտեսական և պաշտպանական հարցեր, հայտնում է IRNA-ն:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը օգոստոսի 3-ին Իսլամաբադում հանդիպել է իր պակիստանցի գործընկեր Բիլավալա Բհուտտո Զարդարիի հետ:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրային հարաբերությունների ընդլայնումը, երկրների միջև բանտարկյալների փոխանակումը և սահմանների անվտանգությունը:
Սա համարվում է Ամիր Աբդոլլահիանի առաջին այցը Պակիստան: Իրանի ԱԳ նախարարը նախատեսում է հանդիպել նաև Պակիստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և բանակի հրամանատարի հետ: