Արցախի ՊԵԿ-ը ներկայացրել է 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշերը
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։
Մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.1 տոկոս կամ պակաս 9,6 մլրդ դրամով:
Հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2,5 մլրդ դրամ: