Ուղեւորը ծեծել է տաքսու վարորդին. ի՞նչ է կատարվել (տեսանյութ 18+)
Մոսկվայի կենտրոնում ուղեւորը ծեծել է տաքսու վարորդին, ով հրաժարվել է նրան ալկոհոլով միասին տանել։
Mediahub-ի փոխանցմամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել դեռ հունիսին։ Դատելով տեսանյութից՝ ուղեւորը ձեռքի գարեջուրը փոխանցել կնոջը, ով հետեւում նստած էր երկու երեխաների հետ, սակայն վարորդը, այնուամենայնիվ, հրաժարվել է նրանց տանել։ Ինչից հետ տղամարդը սկսել է ծեծել վարորդին։
Ուղևոր Իգոր Մաիսուրաձեի խոսքով, վարորդը սկզբում իրեն տգեղ է պահել, չի օգնել մանկասայլակի և բեռնախցիկի հետ, խոսել է տգեղ։ Իգորի խոսքով՝ երբ տաքսու վարորդը խնդրել է ալկոհոլ չխմել, նա անմիջապես շիշը տվել է կնոջը, սակայն վարորդը անդրդվելի է եղել և պահանջել, որ Իգորը դուրս գա։ Ինչպես ավելի ուշ ասաց տղամարդը, նա արդեն բարկացել էր և պարզապես չէր կարողանում իրեն զսպել։
Վարորդ Շամիլ Մուրատովը ծեծկռտուքից հետո անմիջապես ոստիկանություն է կանչել ու գնացել հիվանդանոց։ Բժիշկները տղամարդու մոտ ախտորոշել են աջ մաքսիլյար սինուսի առաջային պատի կոտրվածք։ Մայսուրաձեն պնդում է, որ ինքն էլ է տուժել՝ իբր աչքի այրվածք է ունեցել և «մի ամբողջ ամիս կաթիլներ է լցրել»։
(18+) Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում: