ՀԱՕԿ-ը Փարիզ-2024-ին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել
2024թ. հուլիսի 26-ին Փարիզում տեղի կունենա ամառային 33-րդ oլիմպիական խաղերի բացումը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկել ազգային 203 օլիմպիական կոմիտեներին:
ՄՕԿ–ի նախագահ Թոմաս Բախի ստորագրությամբ պաշտոնական հրավեր է ստացել նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: