Ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 1-ը՝ նախկինոմ կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, կաշառակերության, թմրանյութի իրացման և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, սպանության փորձի, խոշտանգման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պետական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարերին կամ էլեկտրական ցանցին ապօրինի միացում կատարելու կամ բնականոն աշխատանքը խաթարելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործոունեություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: