Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ (լուսանկարներ)
Օգոստոսի 3-ին, ժամը 12։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաք չհասած այրվում է խոտածածկ տարածք:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ»: