Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Օգոստոսի 1-ին, ժամը 16.00-ին, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 1-ին, ժամը 23.20-ին, Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 8-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 1-ին, ժամը 22.45-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես», երկու «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետազատ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 22-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին «Նիսան Վերսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենային. «Նիսան Վերսաի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան և Իսսի-Լե-Մուլինո փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Յամահա» մոտոցիկլը. 22-ամյա մոտոցիկլիստը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 17.05-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի «Նիսսան Իքս Տեռա» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լոռու մարզի Յաղդան-Ագարակ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ» ավտոմեքենան կողաշրջվել է ձորը. վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրարթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օգոստոսի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Հաղարծին» վանական համալիր տանող ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21102» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21102»-ի երեք ուղևորները, «Նիսանի» 79-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օգոստոսի 3-ին նույն ավտովթարի հետևանքով ևս երկու քաղաքացի դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: