Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ափերի մոտ 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Մուղլայի մարզի մոտակայքում, հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դաթչայի շրջանից 225 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում։
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6,94 կմ խորության վրա։