Վարորդը դուրս էր նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին և մահացել
Օգոստոսի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքի Քարակիտուկ սարամասում հայտնաբերվել էր 22-ամյա Գևորգ Ազատյանի դիակը: Պարզվել է, որ խոտի հակերով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան նշված սարամասում դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել է ձորը: Այդ ընթացքում վարորդը՝ Գևորգ Ազատյանը, դուրս է նետվել մեքենայից, գլխով հարվածել քարին ու ստացած վնասվածքի հետևանքով մահացել:
Կատարվում է նախաքննություն: