Ականջակալների բացասական ազդեցությունը լսողության վրա
Անցկացված հետազոտությունների համաձայն երիտասարդների 75%-ը ականջակալներ կրում են օրվա մեծ մասը և լսում երաժշտություն` 80 դբ և ավել բարձրությամբ, ինչը համարժեք է բարձր խոսքի բարձրությանը։
Բացի այդ, ժամանակի ընթացքում ձայնի նման ինտենսիվության նկատմամբ զարգանում է ադապտացիա և ձայնի ինտենսիվությունը դարձնում են 90, 100 դբ և ավել։
Բարձր ձայների երկարատև ազդեցության հետևանքով հյուծվում է թմբկաթաղանթը լարող մկանը` ինչի արդյունքում թմբկաթաղանթը իր տատանումների հաշվին չի կարողանում թուլացնել բարձր ձայները, որն էլ իր հերթին հանգեցնում է լսողական նյարդի վնասման։
Իսկ լսողական նյարդի վնասումը (որն անդարձելի է) հանգեցնում է սենսոնևրալ բնույթի ծանրալսության առաջացման։
Ուստի՝
ականջակալները չպետք է կրել երկարատև,
ձայնի բարձրությունը չպետք է գերազանցի թույլատրելի սահմանը, գրում է Aysor.am-ը։