Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղի մի քանի տեսակների առաջին ախտանշանների մասին
Բրիտանացի ուռուցքաբան Դեբորա Լին զգուշացրել է, որ փքվածությունը կարող է լինել ձվարանների քաղցկեղի և քաղցկեղի մի քանի այլ տեսակների առաջին ախտանիշը: Shantnews-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Express edition-ը։
Ձվարանների քաղցկեղի դեպքում փքվածությունը հիվանդության ամենավաղ նշաններից մեկն է, ասել է Լին: Քաղցկեղի զարգացմանը զուգընթաց կարող են ի հայտ գալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են՝ որովայնի ցավը, ախորժակի կորուստը և զուգարան գնալու մշտական ցանկությունը:
Համառ փքվածությունը կարող է վկայել նաև քաղցկեղի ամենագաղտնի տեսակներից մեկի՝ աղիքի քաղցկեղի մասին, շարունակել է բժիշկը։ Այս դեպքում որովայնի շրջանում անհարմարության ֆոնին կարող է սկսվել փորկապություն կամ փորլուծություն, կղանքի մեջ արյուն է հայտնվում, իսկ զուգարան գնալիս ցավ է զգացվում։
Լին նաև խորհուրդ է տալիս զգոն լինել, եթե փքվածությունն ուղեկցվում է հաճախակի փորկապությամբ, մաշկի դեղնումով: Այս դեպքում մարդը կարող է բողոքել հոգնածությունից, դողից և ջերմությունից։ Այս նշանների համակցությունը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացած դրսեւորում, ասել է ուռուցքաբանը։
Եզրափակելով՝ Լին հավելել է, որ քաղցկեղի այս տեսակներից որևէ մեկի դեպքում փքվածությունը երբեմն անհետանում է, հետո վերադառնում:
Այնուամենայնիվ, եթե որովայնի շրջանում անհանգստությունը չի անցնում ավելի քան երեք շաբաթ, դուք պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք բժշկի հետ և անցնեք բոլոր թեստերը: