Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է Անգլիա․ պաշտոնական
«Ուոթֆորդը» վարձակալել է «Գենտի» կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեին՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի կայքը։
23-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Թբիլիսիի «Դինամոյում», իսկ 2017 թվականի ամռանը տեղափոխվել է «Գենտ»։ Այնուհետև նա վարձավճարով խաղացել է նաև «Համբուրգում» և «Սլովանում»։
2019 թվականին Չակվետաձեն ընդգրկվել է աշխարհի մինչև 20 տարեկան 50 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում՝ ըստ հեղինակավոր L’Equipe հրատարակության։ Չակվետաձեի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո:
Չակվետաձեն Վրաստանի հավաքականի կազմում անցկացրած 16 խաղում խփել է 7 գոլ, փոխանցում է Armsport-ը։