Կուբանում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Կրասնոդարի երկրամասում սպասվում են անձրևներ, քամու ուժգնացում և կարկուտ, հնարավոր է նաև գետերի մակարդակի բարձրացում, փոթորկի նախազգուշացում, որը մտցվել է մինչև օգոստոսի 3-ը, հայտնում է երկրամասի ԱԻՆ-ը։
Նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 3-ին երկրամասի առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրև, ամպրոպ, կարկուտ և մինչև 20-23 մ/վրկ քամու ուժգնացում:
Նշվում է, որ վատ եղանակը չի ազդի Սոչի քաղաքի վրա։
Նախարարությունը նաեւ նշել է, որ Կուբանի որոշ շրջաններում ջրի մակարդակի բարձրացման մեծ հավանականություն կա։