Ջասթին և Սոֆի Թրյուդոները ամուսնալուծվում են 18 տարի անց
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և նրա կինը՝ Սոֆին, այսօր հանդես են եկել անակնկալ հայտարարությամբ՝ ասելով, որ ամուսնալուծվում են 18 տարի համատեղ կյանքից հետո։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
51 տարեկան Թրյուդոն և 48 տարեկան Սոֆի Գրեգուար-Թրյուդոն ամուսնացել էին 2005 թվականի մայիսին։ Նրանք ունեն 3 զավակ, որոնցից մեծն այժմ 15 տարեկան է։
Գործակալության հաղորդմամբ, Թրյուդոյի համար սա նաև ցավալի պատմական զուգահեռներ է առաջ բերում, քանի որ նրա հայրը՝ նախկին վարչապետ Պյեր Թրյուդոն նույնպես ամուսնալուծվել է կնոջից պաշտոնավարման ընթացքում։