Ըմբշամարտի պատանեկան ԱԱ․ Արթուր Բրոյանը՝ արծաթե, Յուրի Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր
Ստամբուլում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան (մինչեւ 17) առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Արթուր Բրոյանը եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Իլյա Կանդալինին եւ դարձել է արծաթե մեդալակիր։
45 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Մխիթարյանը 9:0 հաշվով հաղթել է վրացի Նիկա Ծեցխլաձեին եւ նվաճել բրոնզե մեդալ։