Վրաստանը սահմանափակել է ԱՄՆ-ից ներկրված ավտոմեքենաների մատակարարումը Ռուսաստան
Օգոստոսի 1-ից Վրաստանը սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ-ից երկիր ներկրվող ավտոմեքենաների Ռուսաստան արտահանման համար, հայտնում է հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
«Օգոստոսի 1-ից սահմանափակումներ են մտցվել ԱՄՆ-ից Վրաստան ներկրվող մեքենաների արտահանման/վերաարտահանման վրա, իսկ սեպտեմբերի 26-ից սահմանափակումներ են մտցվելու Եվրոպայից ներկրվող մեքենաների վրա՝ պատժամիջոցների 11-րդ փաթեթի համաձայն»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդման մեջ։
Վրաստանի վիճակագրության վարչության տվյալներով, հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում այս երկրից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 3,7 հազար ավտոմեքենա՝ 52 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը նախատեսում է արգելել Ռուսաստանին 1,9 լիտրից ավելի աշխատանքային ծավալի շարժիչներով ավտոմեքենաների մատակարարումը։ 2022 թվականի մարտին ԱՄՆ իշխանությունները արգելք դրեցին Ռուսաստան բենզինի, դիզելային և էլեկտրական մեքենաների, ինչպես նաև դրանց թափքի և շասսիների արտահանման վրա։ ԱՄՆ պատժամիջոցները վերաբերում են ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաներին։