Աջակցում ենք Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեկնարկին. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է: Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնության ցուցաբերումը», - ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում, ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին։