Ջենիֆեր Լոպեսը ներքնազգեստով նոր ֆոտոշարք է ներկայացրել (ֆոտո)
Ջենիֆեր Լոպեսը, ով վերջերս դարձավ 54 տարեկան, նոր լուսանկարներ է հրապարակել Instagram սոցիալական ցանցում։ Կադրերում երգչուհին կեցվածք է ընդունել Intimissimi ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուի ներքնազգեստով եւ բաժանորդներին մաղթում ուրախ աշխատանքային շաբաթ։ «Հաճելի շաբաթ բոլորին», - հրապարակումը մակագրել է Ջենիֆերը։ Նա կրում է փիրուզագույն երանգի հավաքածու, «գժել» պրինտով վերնաշապիկ, որոնք համադրել է ոճային բարձրակրունկների հետ:
Օրերս Լոպեսը նշել է իր 54-ամյակը ընկերների, ընտանիքի եւ ամուսնու՝ Բեն Աֆլեքի շրջապատում։ Խնջույքի առաջին կադրերում Բենն այնտեղ չէր, ինչը շատերին ստիպեց մտածել, որ նա ներկա չէր երեկույթին, բայց ներկա էր, եւ այժմ ցանցում հայտնվել է լուսանկար, որտեղ նա եւ Ջենիֆերը գրկախառնված կեցվածք են ընդունել։
Посмотреть эту публикацию в Instagram