Կարեն Զախարովը երևանյան կինոթատրոնում ներկայացրեց «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը
Ռեժիսոր Կարեն Զախարովն օգոստոսի 1-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրեց «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը: Այն նկարահանել է «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» ֆիլմի ստեղծագործական խումբը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը հուզիչ արկած է ամբողջ ընտանիքի համար:
Պրոդյուսեր Քրիստինա Առուստամովան ուրախությամբ փաստեց, որ շատերը եկել են պրեմիերայի իրենց երեխաների հետ։ «Շատ կարճ ժամանակահատվածում նման արձագանք եղավ ֆիլմի մասին, ինչի առթիվ անչափ ուրախ ենք։ Մեծ պատասխանատվություն է ֆիլմն այստեղ ներկայացնել։ Սա ընտանեկան կինոնկար է, և ուրախ ենք, որ ընտանիքներով եք եկել»,-նշեց նա:
Ռեժիսոր, սցենարիստ, կրեատիվ պրոդյուսեր Արա Օգանիսյանն, ով Երևանում էր հատուկ պրեմիերայի համար, ֆիլմի ցուցադրությունից առաջ նշեց. «Ինձ համար շատ հուզումնալից պահ է, քանի որ 23 տարի կինոարտադրության ոլորտում եմ, բայց ոչ մի անգամ Հայաստանում չեմ ներկայացրել աշխատանքներս։ Երեկ Մոսկվայում եղավ ֆիլմի ցուցադրությունը, ուրախ եմ, որ այսօր պրեմիերան Հայաստանում է։ Ես հույս ունեմ, որ այն դուր կգա հանդիսատեսին»։
Կինոարվեստի երկրպագուները «Բաբա Յագան փրկում է աշխարհը» ֆիլմը հայաստանյան կինոթատրոններում դիտելու հնարավորություն կունենան օգո