Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում մասնավոր հիդրոինքնաթիռ է կործանվել. զոհվել է 2 մարդ
Հիդրոինքնաթիռը կործանվել է Կրասնոյարսկի երկրամասի հյուսիսում. Այս մասին ասվում է Արեւմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազության հաղորդագրության մեջ։
«Այսօր, ժամը 11:00-ի սահմաններում, Կրասնոյարսկի երկրամասի Թայմիր Դոլգանո-Նենեցկի շրջանի Դուդինկա քաղաքի Լեսոբիրժա արդյունաբերական գոտու մոտ Դուդինկա գետի ջրային տարածքից թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել մասնավոր հիդրոինքնաթիռ։ Նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռում երկու մարդ է եղել։
Ինչպես պարզաբանել են իրավապահ մարմիններում, երկուսն էլ մահացել են։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաստատել են այս տեղեկությունը։
Անկման ժամանակ հիդրոինքնաթիռը բռնկվել է։ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը։ Գերատեսչությունից ներգրավվել է երեք միավոր տեխնիկա և ինը մարդ։ Կրասնոյարսկի տրանսպորտային դատախազությունը հետաքննություն է սկսել վթարի փաստով։