Կիեւի քաղաքապետը տեղեկացրել է, որ քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել. Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել
Ուկրաինայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել։ Այս մասին սոցցանցերում գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ըստ նախնական տեղեկատվության՝ Կիեւի Սոլոմենսկի շրջանում ընկել են անօդաչու թռչող սարքերի բեկորներ, տեղեկացրել է УНИАН-ը։ Գրանցվել է բեկորների անկում նաեւ Սվյատոշի շրջանում։ Կլիչկոն տեղեկացրել է, որ Սոլոմենսկի շրջանում վնասվել է ոչ բնակելի շինություն, Սվյատոշի շրջանում այրվում է մի ծառ։ Նա ավելացրել է, որ գրոհի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Դրանից հետո ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։