Առևանգման դեպքերի ֆոնին ՀՀ իշխանությունների լռությունը քարտ-բլանշ է տալիս նորանոր սադրանք-ագրեսիային. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական անցակետից կամ որևէ այլ կետից հայերի առևանգումը պետք է դիտարկել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության տրամաբանության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Բացի այդ, վերջին 2 դեպքերն իրենց բնույթով եզակի չեն եղել, և ադրբեջանական ագրեսիան չի տարածվում միայն Արցախում բնակվող մեր հայրենակիցների վրա։ 2-3 ամիս առաջ նույն ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից 2 զինծառայող էին առևանգել՝ սարսափեն-Շիկահող շրջանում։
Այս բոլոր միջադեպերը միավորում է ոչ միայն ադրբեջանական լկտիությունը, այլև Հայաստանի իշխանությունների լռությունը, ինչը քարտ բլանշ է տալիս ադրբեջանական նոր սադրանքների՝ ագրեսիայի համար:
Ադրբեջանում միջոցների օգտագործման սահմանափակումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի կառավարությունը հնարավորություն է տալիս դա դարձնել իր քաղաքական կուրսը»: