Արցախի ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել քաղաքացու՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում հայտնվելու վերաբերյալ
Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, վերջին օրերին գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, այսօր ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ-ից։
«Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար ԱՀ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են համապատասխան ստուգումներ։
Արցախի իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ ուժերին»,-նշված է հաղորդագրության մեջ։