Իզմիր քաղաքում Շվեդիայի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել
Թուրքիայի Իզմիր քաղաքում Շվեդիայի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել՝ հայտնում են լրատվամիջոցները:
Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժել է դիվանագիտական առաքելության աշխատակցուհին։ Լրատվամիջոցների տվյալով՝ նա Թուրքիայի քաղաքացի է։
Հարձակումը, նախնական տեղեկությունով, իրականացրել է Սիրիայի քաղաքացի։ Այդպիսով նա դժգոհություն է հայտնել վիզաների ձևակերպման հետ կապված իրավիճակից։