Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը բացահայտել են 2-րդ երեխայի սեռը (տեսանյութ)
Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ու նրա կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, բացահայտել են իրենց երկրորդ երեխայի սեռը:
Tert.am-ի փոխանցմամբ՝ ինչպես գրում է hellomagazine.com-ը, զույգն ունենալու է աղջիկ:
Սեռի բացահայտման արարողությունը եղել է շատ դիտարժան, դրան մասնակցել են զույգի մտերիմներն ու ընկերները:
Հիշեցնենք, որ Օհանյանն ու Ուիլյամսն ունեն մեկ աղջիկ՝ Օլիմպիա Օհանյանը, որը ծնվել է 2017-ի սեպտեմբերին: