Նյարդաբանները նշել են ուղեղի առողջությունը պահպանելու հինգ եղանակ
ԱՄՆ-ի նյարդաբաններն անվանել են այն մեթոդները, որոնք իրենք օգտագործում են ուղեղի առողջ աշխատանքը պահպանելու համար։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Insider-ը։
Յուտայի համալսարանի պրոֆեսոր Ջեյսոն Շեպարդը կարծում է, որ ուղեղի առողջության մասին հոգալու լավագույն միջոցը քնի ճիշտ ժամանակացույցի պահպանումն է։ Նա անձամբ փորձում է քնել օրական առնվազն վեցից յոթ ժամ: Նյարդաբանը նշել է, որ քնի ժամանակ ուղեղը մշակում է նոր տեղեկատվություն, ձևավորում հիշողություններ, ինչպես նաև ազատվում է ամիլոիդային թիթեղներից՝ թունավոր սպիտակուցների կուտակումներից, որոնք մեծացնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը։
Շեպարդը նաև խորհուրդ է տվել շաբաթական առնվազն 150 րոպե հատկացնել սպորտին։ Սա ամրացնում է սիրտը, որն էլ իր հերթին ավելի լավ է արյուն մատակարարում ուղեղին: Գիտական ապացույցների համաձայն՝ մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով մարզվում են, տարիքի հետ ավելի քիչ են ունենում Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը: Բացի այդ, ակտիվ մարդկանց մոտ տարիների ընթացքում, սկզբունքորեն, ճանաչողական ունակություններն ավելի դանդաղ են նվազում։
Ինքը՝ գիտնականը, ֆիզիկական ակտիվություն է պահպանում՝ շաբաթը մի քանի անգամ իր շների հետ երեք կիլոմետրանոց զբոսանք կատարելով, ինչպես նաև հանգստյան օրերին ռեգբիի հանդիպումներին որպես մրցավար աշխատելով։
Շեպարդը նաև խորհուրդ է տվել փորձել անընդհատ ինչ-որ նոր բան սովորել, որպեսզի ուղեղը ճիշտ աշխատի: Սա, ասում է, կպահի ուղեղի պլաստիկությունն ու մտքի սրությունը։