Ալմաթիի 16 հարկանի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է․ հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ
Ալմաթիում 16 հարկանի շենքում էլեկտրական մալուխների վառվելու հետևանքով բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարները տարհանել են 250-300 մարդու: Տան մի քանի բնակիչ պատուհաններից ցած են նետվել ներքևում հատուկ տեղադրված գորգերի և ներքնակների վրա։ 40 հոգի դուրս է բերվել սանդուղքների միջոցով։
Ալմաթիի հանրային առողջապահության վարչությունը հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ։