Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ՀՀ քաղաքացու է բերման ենթարկել
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետական սահմանը խախտած ՀՀ քաղաքացի, 1962 թվականին ծնված Ռաշիդ Արամայիսիի Բեգլարյանին։
Ադրբեջանական ԶԼՄ-ը տեղեկությունը հայտնել են՝ հղում անելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությանը։