Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը
Բրազիլիայում 127 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Խոսե Պաուլինո Գոմեսը ծնվել էր 1895 թվականի օգոստոսի 4-ին: Կյանքի վերջին ամիսը տղամարդը գամված էր անկողնուն: Հուլիսի 28-ին նա մահացել է իր տանը՝ բազմաթիվ օրգանների անբավարարությունից՝ իր 128-ամյակից ընդամենը մի քանի օր առաջ:
Տղամարդն իր ամբողջ կյանքում զբաղվել է անասնապահությամբ և միայն չորս տարի առաջ է դադարել ձի հեծնել։ Նա ունի յոթ երեխա, 25 թոռ, 42 ծոռ։
«Նա շատ պարզ էր, շատ խոնարհ: Նրա յուրահատկությունն այն էր, որ արդյունաբերական ոչինչ չէր սիրում, միայն գյուղական, բնական։ Հավեր ու խոզեր էր պահում: Ամբողջ ուտելիքը գյուղից էր։ Բայց նա մի քիչ խմել էր սիրում», – լրագրողներին պատմել է Գոմեսի թոռնուհին։