Հնդկաստանում կայծակն առնվազն 8 մարդու կյանք է խլել
Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշայի նահանգում առնվազն 8 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ տուժել մուսոնային ամպրոպային տեղատարափների ժամանակ կայծակի հարվածներից, հայտնում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ Համահնդկական ռադիոկայանի տեղեկացմամբ՝ մահվան դեպքերը գրանցվել են գյուղական վայրերում, երբ գյուղացիներն աշխատում էին դաշտերում։ Մարդիկ ամպրոպից տուժել են նաև նահանգի մայրաքաղաք Բհուբանեշվարում, որտեղ հուլիսի 31-ին գրանցվել են 258 մմ տեղումներ:
Ըստ պաշտոնական տվյալներով` 2022 թվականին Հնդկաստանում կայծակի հարվածներից զոհվել է 907 բնակիչ: