Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու համար․ Շվեդիայում ՀՀ դեսպանություն
Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է արել։
«Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա հիմնական մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ այն ենթարկելով էթնիկ զտման: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ դա կանխելու համար։ Յուրաքանչյուր վայրկյան նշանակություն ունի»,- նշված է գրառման մեջ: