Պապարացիները Մեսսիին և ընտանիքին նկատել են Ֆլորիդայում տուն փնտրելիս (լուսանկարներ)
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին «Ինտեր Մայամի» ակումբ տեղափոխվելուց հետո նոր տուն է փնտրում Ֆլորիդայում: Պապարացիները մարզիկին և նրա ընտանիքին լուսանկարել են Ֆլորիդայի հարավ-արևելյան ափին գտնվող Բոկա Ռատոն փոքր քաղաքում նոր տան փնտրտուքի ժամանակ, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի հետ են եղել կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, և նրանց ավագ որդին՝ Տիագոն, որ կրել է «Ինտեր Մայամի»-ի՝ հոր անունով մարզաշապիկ:
Լուսանկարներում երևում է, որ ընտանիքը ինչ-որ առանձնատուն է ուսումնասիրում:
Պարբերականը նկատում է, որ Մեսսիի ընտանիքը Ֆլորիդայում 9 միլիոն դոլար արժողությամբ շքեղ բնակարան ունի: